Այսօր դպրոցում կազմակերպվել էր հանդիպում 9-րդ դասարանն ավարտող աշակերտների ու ծնողների հետ։ Նրանք ծանոթացան ՖԱՍՏ Հիմնադրամի «ԱԲ սերունդ» ծրագրի հետ։ Ծրագիրը ներկայացրեցին դպրոցում ծրագրի ներկայացուցիչ, մաթեմատիկայի ուսուցչուհի տիկին Աղաջանյանն ու տնօրեն տիկին Սաղաթելյանը։
Ընդհանուր առմամբ նրանք ներկայացրեցին ծրագրի, ընդունելության, ուսումնառության ընթացքի և ԱԲ սերունդցիների գրանցած հաջողությունների ու ապագայի մասին։






