Սիրելի 10-րդ դասարանի աշակերտներ.
Հայտարարում ենք «Կիբերբուլինգը՝ միտքը և հաղթանակը» թեմայով տեսամրցույթ։
Մրցույթի նպատակները.
- Ուսումնասիրել կիբերբուլինգի խնդիրները և դրանց ազդեցությունը աշակերտների կյանքում։
- Տեղեկացնել և բարձրացնել սոցիալական գիտակցությունն այս թեմայի շուրջ։
- Ընդգծել յուրաքանչյուրի դերը կիբերբուլինգի դեմ պայքարի գործում։
Մրցույթին մասնակցելու ձևաչափը
- Տեսանյութ ստեղծելու համար կարող եք օգտագործել ցանկացած ստեղծագործական մոտեցում (ֆիլմ, անիմացիա, վավերագրական, կարճ պատմություն և այլն)։
- Վիդեոյի երկարությունը պետք է լինի 2-5 րոպե։
- Կատարելագործեք ձեր գաղափարները՝ օգտագործելով հարակից տեխնոլոգիաներ։
- Ուսումնասիրեք իրական դեպքեր և առաջարկեք լուծումներ։
Վիդեոները պետք է ուղարկվեն մինչև 2024թ. նոյեմբերի 5-ը՝ school190@schools.am էլ. հասցեին։
Հաղթող թիմը հնարավորություն կունենա այցելելու Picsart ակադեմիա, որտեղ կծանոթանա ոլորտի լավագույն մասնագետների հետ, կքննարկվեն մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ «Արհեստական բանականության (AI) դերը մեր կյանքում»։
Միացեք մեզ՝ բարձրացնելու այս կարևոր թեմայի վերաբերյալ գիտակցությունը։ Հաջողություն բոլորին։