Մրցույթ՝ ՀՀ Երևան մարզի «Երևանի Գ․Գյուլբենկյանի անվան հ.190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և հայ գրականության ( 21 դասաժամ), քիմիայի (11 դասաժամ), կենսաբանության (20 դասաժամ), ԹԳՀԳ (13 դասաժամ)ուսուցչի թափուր տեղերի համար

Թեստավորման փուլն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնում առանձին:

 Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.

  • դիմում (Ձև 1),
  • մեկ լուսանկար 3×4 չափի,                                     
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասին համապատասխան`
    •  աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
    •  գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 1-ից 14-ը ներառյալ, ամեն օր`ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Երևանի Գ․Գյուլբենկյանի անվան հ․190 ավագ դպրոցում․ հասցեն` ք. Երևան, ՀԱԹ, Բ-2թ․, Բաբաջանյան 133/3:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 72 21 60 հեռախոսահամարով։