Նախագծային աշխատանք քիմիա և բնագիտություն առարկաներից՝ «Կոմպոստացում աղբաման նետելու փոխարեն» թեմայով
Նպատակը՝ ուսումնասիրել և գտնել հողի կոմպոստացման առավել արդյունավետ ուղիներ՝ ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների շնորհիվ դրանք վերածել բիզնես ծրագրի։
Վերջնարդյունք՝
- Ստանալ կոմպոստ թափոնների փոխարեն, այն կիրառել նախատեսված տարածքում (դպրոցի այգիներ) հողի բերքատվությունը բարձրացնելու, ինչպես նաև մշակաբույսեր, ծաղիկներ աճեցնելու նպատակով։
- Ստեղծել տեղեկատվական թերթիկներ, անիմացիոն տեսաֆիլմ և ուսուցողական խաղ՝ նպաստելով ստեղծագործաբար և պատասխանատու կերպով տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք կիրառելուն։
