Այսօր՝ 2026թ. սեպտեմբերի 8-ին, դպրոցում տեղի ունեցավ 10-րդ դասարան ընդունված աշակերտների ծնողական ժողովը։ Ժողովի ընթացքում տնօրեն տիկին Սաղաթելյանը ծնողներին ներկայացրեց երեխաների ուսումնական պայմանագիրը, աշակերտների բարեվարքության ու էթիկայի կանոնները։ Ժողովի ընթացքում խոսվեց հարգելի և անհարգելի բացակայությունների մասին, դասերից ուշանալու, ինչպես նաև ուսուցիչ-աշակերտ-ծնող փոխհարաբերությունների մասին։