Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թվ 190 ավագ դպրոցի 10Է (Տ3) դասարանի սովորողները ներկայացրին նախագծային աշխատանք «Ֆիզկուլտուրա» առարկայից։
🎯 Նպատակը` ձևավորել ամբողջական պատկերացում հին և ժամանակակից օլիմպիական խաղերի, հայկական պատմագրության մեջ հիշատակվող արքաների (Տրդատ Գ, Վարազդատ Արշակունի) հաղթանակների և մեր օրերի չեմպիոնների ձեռքբերումների մասին:
❓ Հիմնահարցը` Ինչպե՞ս է ձևավորվել հայերի օլիմպիական ուղին հին օլիմպիական խաղերում հիշատակվող հաղթանակներից մինչև ժամանակակից օլիմպիական խաղերը, և ի՞նչ գործոններ են նպաստել հայ մարզիկների բարձր նվաճումներին: 
✨ Վերջնարդյունք` Ճիշտ հաջորդականությամբ տեսանյութի տեսքով ներկայացնի հայկական սպորտի փառահեղ ուղին՝ հնագույն արքաներից մինչև անկախ Հայաստանի օլիմպիական չեմպիոնները: