You are currently viewing Դպրոցի հյուրն էր ամերիկահայ խմբագիր Հովսեփ Նալբանդյանը

Դպրոցի հյուրն էր ամերիկահայ խմբագիր Հովսեփ Նալբանդյանը: Սովորողների հետ զրույցի թեման մայրենի լեզվի և ազգապահպանության հարցերն էին հայրենիքից  դուրս:
Հանդիպման ավարտին Հ.Նալբանդյանը գրադարանին նվիրեց  «Լույս» հանրագիտակի օրինակներից,  ինչպես նաև «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» բանաստեղծությունների ժողովածուն՝ նվիրված մայրենիին, ուր ամփոփված են  արևմտահայ և արևելահայ դասական և ժամանակակից գրողների չափածո լավագույն ստեղծագործությունները:
«101 աղոթք հիշատակի», ուր  տեղ են գտել 101 գրողների մեկական բանաստեղծություն նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին /կազմող՝ Արմեն Ավանեսյան/