2026-2027 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ հատուկ հայտագրման համակարգի միջոցով։

ՀՀ կրթության, գիտության, մակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) փոխանցմամբ՝ այս բարեփոխումը նպատակ ունի պարզեցնել, թափանցիկ դարձնել եւ թվայնացնել դպրոցների ընդունելության ողջ գործընթացը։ Ծնողի կողմից ստեղծված անձնական էջի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն իրականացնել հայտագրումը, այլեւ դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելն ու պայմանագիր կնքելը։

Հայտագրման գործընթացի հիմնական քայլերը

Գործընթացն իրականացվելու է առցանց՝ երկու հիմնական փուլային քայլով.

ՀՀ կրթության, գիտության, մակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) փոխանցմամբ՝ այս բարեփոխումը նպատակ ունի պարզեցնել, թափանցիկ դարձնել եւ թվայնացնել դպրոցների ընդունելության ողջ գործընթացը։ Ծնողի կողմից ստեղծված անձնական էջի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն իրականացնել հայտագրումը, այլեւ դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելն ու պայմանագիր կնքելը։

Քայլ 1. Մուտք գործեք my.emis.am հարթակ եւ բացեք օգտատիրոջ էջը։ Այն ծնողները, ովքեր դեռ չունեն էջ, կարող են օգտվել համակարգում հասանելի «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցից։

Քայլ 2. Եթե արդեն անցել եք նույնականացում եւ հարթակում ունեք ակտիվ էջ, ապա անհրաժեշտ է սպասել հայտագրման պաշտոնական մեկնարկին, որպեսզի համակարգում ընտրեք համապատասխան ավագ դպրոցը։ Այս քայլերի մանրամասները ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում։

Հայտագրման ժամանակացույցը եվ փուլերը

Ընդունելության գործընթացը կազմակերպվելու է երկու հիմնական փուլով՝ ըստ սահմանված առաջնահերթությունների.

Առաջին փուլ (Հուլիսի 20 — Օգոստոսի 2)

Մեկնարկում է հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ից, եւ կտեւի մինչեւ օգոստոսի 2-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ։ Այս փուլը բաց կլինի բացառապես արտոնություններ ունեցող երեխաների համար։ Համապատասխան արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում, իսկ դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է նախարարության պաշտոնական կայքում։

Երկրորդ փուլ (Օգոստոսի 4-ից)

Մեկնարկում է օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից։ Այս փուլում տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար։ Այս փուլում կարող են դիմել նաեւ օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։

Լրացուցիչ կարգավորումներ եվ ժամկետներ

Համակարգում նախատեսված են նաեւ հատուկ կարգավորումներ բազմազավակ ընտանիքների համար։ Երկվորյակ, երեք եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ դպրոցում ավտոմատ կերպով ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ տվյալ դպրոցի լիցենզիայով սահմանված տեղերի սահմանափակումից։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից , հայտագրումը հասանելի կլինի ծնողների ազատ ընտրությամբ՝ թափուր մնացած տեղերի համար, եւ գործընթացը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։