ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում կկազմակերպվեն դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդ Օլյա Սաղաթելյանի հանդիպումները դպրոցի աշակերտական, ծնողական և մանկավարժական խորհուրդների անդամների հետ։

Հանդիպումների նպատակն է լսել խորհուրդների անդամների կարծիքներն ու առաջարկությունները՝ դպրոցի զարգացման ծրագրի մշակման գործընթացում դրանք հաշվի առնելու նպատակով։

Հանդիպումների ժամանակացույցը՝

  • Աշակերտական խորհրդի հետ՝ 28.10.2026 թ., ժամը՝ 10:00։
  • Ծնողական խորհրդի հետ՝ 28.10.2026 թ., ժամը՝ 14:00։
  • Մանկավարժական խորհրդի հետ՝ 29.10.2026 թ., ժամը՝ 13:00։

Անցկացման վայրը՝ Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց։

Հանդիպումները կանցկացվեն առանձին՝ սահմանված կարգի պահանջներին համապատասխան։