Հարգելի՛ դիմորդներ.
Եթե «ԱԲ սերունդ» ծրագրում սովորելու համար ընդունելության հայտ եք ներկայացրել, տեղեկացնում ենք, որ գիտելիքի ստուգման փուլը կանցկացվի օգոստոսի 22-ին։
Ստուգումն իրականացվելու է թեստային տարբերակով՝ համակարգիչների առջև։ Եվս 4 խնդիր լինելու են թղթային տարբերակով ![]()
Ստուգվելու են`
միջին դպրոցի հանրահաշվի և համակարգչային գիտության գիտելիքները
տրամաբանության հմտությունները
կատարվելու է մոտիվացիայի գնահատում (կազմակերպվելու է դպրոցի կողմից օգոստոսի 18-22-ը ընկած ժամանակահատվածում, որի մասին նախապես կտեղեկացվի)։
Պատրաստվելու համար կարող եք ծանոթանալ նախորդ տարվա թեստի օրինակին ծրագրի կայքում` https://www.fast.foundation/pdf/generation-ai-admission-test-example
