«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի համագործակցությամբ։ Ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և նպատակ ունի ձևավորել խորացված մաթեմատիկայի, համակարգչային գիտության և արհեստական բանականության (ԱԲ) հիմնարար գիտելիքներ ու հմտություններ։ Ուսումնական գործընթացում աշակերտները սովորում են Python ծրագրավորում, զարգացնում են թվային գրագիտություն, ինչպես նաև իրականացնում են պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։

Դասավանդման գործընթացում ներգրավված են ինչպես դպրոցի ուսուցիչները, այնպես էլ ոլորտի մասնագետներ, որոնք դասավանդում են հիբրիդային ձևաչափով։ Ուսուցիչներն ու մասնագետները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ՝ ապահովելով դասավանդման բարձր որակ։

190 դպրոցը Դիջիտեքում

Հոկտեմբերի 10-12-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում տեղի է ունենում Դիջիտեք էքսպոն, որին մասնակցում է նաև մեր դպրոցի ԱԲ հոսքը։ ՖԱՍՏ հիմնադրամի…

Ինչու՞ է Խորացված Հանրահաշիվը Կարևոր Արհեստական Բանականություն Ուսումնասիրողների Համար

Արհեստական բանականությունը (ԱԲ) ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների ամենաարագ զարգացող ոլորտներից է։ Այն ներառում է մեքենայական ուսուցում, խորը ուսուցում, տվյալների վերլուծություն…