Նախագծային աշխատանք քիմիա և բնագիտություն առարկաներից՝ «Կոմպոստացում աղբաման նետելու փոխարեն» թեմայով

Նպատակը՝ ուսումնասիրել և գտնել հողի կոմպոստացման առավել արդյունավետ ուղիներ՝ ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների շնորհիվ դրանք վերածել բիզնես ծրագրի։

Վերջնարդյունք՝

  1. Ստանալ կոմպոստ թափոնների փոխարեն, այն կիրառել նախատեսված տարածքում (դպրոցի այգիներ) հողի բերքատվությունը բարձրացնելու, ինչպես նաև մշակաբույսեր, ծաղիկներ աճեցնելու նպատակով։
  2. Ստեղծել տեղեկատվական թերթիկներ, անիմացիոն տեսաֆիլմ և ուսուցողական խաղ՝ նպաստելով ստեղծագործաբար և պատասխանատու կերպով տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք կիրառելուն։