10լ3 դասարանը իրականացրեց հերթական նախագծային աշխատանքը «Գրիգոր Զոհրապի դիմանկարը» վերնագրով: Այս նախագծի նպատակն է ուսումնասիրել Գրիգոր Զոհրապի կյանքը, գրական և հասարակական գործունեությունը՝ հատկապես անդրադառնալով նրա դերին որպես ազգային գործիչ և որպես Հայոց ցեղասպանության զոհ: Նախագիծը ներկայացնում է Զոհրապի գրական ստեղծագործությունները, նրա իրավաբանական և հասարակական գործունեությունը Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև ցույց է տալիս, թե ինչպես նա դարձավ երիտթուրքերի քաղաքականության զոհերից մեկը 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ Ուսումնասիրել են Զոհրապի գրական գործերը, մեջբերումներ են բերել նրա ստեղծագործություններից և կենսագրությունից՝ ընդգծելով նրա խաղաղասիրական բնույթը և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրումը: Աշխատանքը նպաստում է ազգային ինքնության ձևավորմանը, պատմական հիշողության պահպանմանը և մարդու իրավունքների կարևորության գիտակցմանը։
Ուսուցիչ՝ Ժ. Հայրապետյան