
Կինը բնության ամենահզոր գաղտնիքն է՝ նրբության և տոկունության միաձուլում։ Նա կարող է լռել, բայց նրա լռությունը ամբողջ մի պատմություն է ասում։ Նրա սիրտը խորունկ է, որտեղ ծնվում են երազանքներ, իսկ հոգին՝ այն աղբյուրն է, որտեղից ուժ են առնում ուրիշները։ 10-րդ պատմաիրավագիտական հոսքի աշակերտները իրենց՝ Հայոց պատմություն առարկայի նախագծային աշխատանքի շրջանակներում, որը նվիրված էր Կանանց՝ գլխավորապես հայ կանանց, փորձեցին ցույց տալ կնոջ դերն ու կարևորությունը պատմության մեջ։10 պի1 և 10պի2 դասարանի աշակերտները, համախմբվելով ու ստեղծելով հետազոտական թիմ՝ պատմության ուսուցչուհի Լ. Զիրոյանի գլխավորությամբ, ի ցույց դրեցին պատմության բոլոր հայտնի ու անհայտ էջերը, որոնք ևս մեկ անգամ հիշեցրին կնոջ կարևորության ու ուժի մասին։ Աշխատանքի շրջանակներում աշակերտներին բախտ վիճակվեց ներկա գտնվել Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ սովորողները էլ ավելի ամրապնդեցին իրենց գիտելիքները և նոր տեղեկություններ ստացան։
