Այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրեն Օ. Սաղաթելյանի և 12-րդ դասարանի աշակերտների ու ծնողների հանդիպումը։ Հանդիպման ընթացքում տնօրենը ծանոթացրեց դպրոցի ավարտական և միասնական քննությունների կարգին, ժամանակցույցին, ընթացքին։ Պատասխանեց հետաքրքրող հարցերին։
Հանդիպման երկրորդ հատվածում տիկին Սաղաթելյանը ծնողներին ներկայացրեց 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական պլանի ձևավորման հարցերը։



