«Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունն ու ԵՊՀ «Փիլիսոփայության և հոգեբանության» ֆակուլտետը համատեղ «Օբյեկտիվիզմը դպրոցականների համար» նախագծի շրջանակում այցելեցին Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց։ Ծրագրին մասնակցեցին թվով քսանհինգ 10-11-րդ դասարաններում սովորող աշակերտներ։

Ծրագրի ընթացքում ԵՊՀ «Փիլիսոփայության և հոգեբանության» ֆակուլտետի դասախոս Կարինե Յարալյանը ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը, «փիլիսոփայություն» մասնագիտության վերաբերյալ մանրամասներ։

«Այն Ռանդ Կենտրոն Հայաստան» ԳՀԿ ներկայացուցիչները անդրադարձան Օբյեկտիվիզմ փիլիսոփայության հակիրճ նկարագրությանը, Այն Ռանդի կյանքի և գործունեության վերաբերյալ մանրամասներին, ծավալվեց հետաքրքիր հարցուպատասխան։

Տեղի ունեցավ քննարկում Օբյեկտիվիզմի փիլիսոփայության արժեքների և սահմանված յոթ առաքինությունների շուրջ։
Աշակերտները գրեցին նաև էսսեներ՝ անդրադառնալով մեր օրերում կարևորություն ունեցող մի շարք թեմաների։