Ս.թ. փետրվարի 27-ին տեղի ունեցավ ծնող.խորհրդի հերթական նիստը։
Նիստին, բացի ծնողական խորհրդի անդամներից, ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Սղաթելյանը, տիկին Անտոնյանը և Մալաթիա-Սեբաստիա համայնքի համայնքային ոստիկան, ոստիկանության կապիտան Ռիտա Մանասերյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը՝
- Դրամահավաքությունը դպրոցում
- Կախվածությունները աշակերտների շրջանում։
Տիկին Սաղաթելյանը, հերթական անգամ խստիվ արգելեց դրամահավաքությունը դպրոցում՝ թե գարնանային տոների և թե 12-րդ դասարանի ավարտական միջոցառումների համար։ Վերջինիս համար, նշեց տիկին Սաղաթելյանը, դպրոցը որոշակի գումար կհատկացնի ֆոտոզոնայի և ցերեկույթը կազմակերպելու համար։
Կապիտան Ռիտա Մանասերյանը ներկայացրեք դեռահասների շրջանում թմրանյութերի տարածվածությանը, ինչպես հասկանալ, որ դեռահասը խնդիրներ ունի։ Ներկայացրեց պայքարը դրանց դեմ։ Խնդրեց դասարանի ծնողներին զգուշացնել՝ լինել ուշադիր երեխաների նկատմամբ՝ հատկապես, երբ դեռահասի մոտ ի հայտ են գալիս թանկարժեք իրեր, մեծ գումարներ, երբ երեխան սկսում է ուշ տուն վերադառնալ, դառնում է ցրված ու ձեռքերը հարկի ու անհարկի տանում է գրպանը։
Բացի այս, կապված 12-րդ դասարանի ավարտական միջոցառումների հետ, կապիտան Մանասերյանը խնդրեց բացառել երեխաներին ավտոմեքենա վստահելը, քանի դեռ նրանք վարորդական իրավունքի վկայական չունեն։




