

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը՝ 10Ա և 10Բ դասարանների միջև։ Նպատակն էր խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել թիմային աշխատանքը և ամրացնել ընկերական հարաբերությունները։
Մրցույթը ներառում էր չորս խաղ։ Մասնակիցները ցույց տվեցին արագություն, ճկունություն և միասնականություն։ Մթնոլորտը ուրախ և ջերմ էր, բոլորը խրախուսում էին իրար։ Վերջում 10Ա-ն հաղթեց 4:0 հաշվով։ Նրանց կազմակերպվածությունն ու միասնականությունը բերեցին այդ արդյունքին։
10Ա-ի մարզիկներին առաջնորդում էր ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ ընկեր Ծառուկյանը, ում աջակցությունն ու խրախուսանքը մեծ դեր ունեցան թիմի հաջողության մեջ։
Միջոցառման վերջում ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին բոլորին ակտիվ մասնակցության և մարզական ոգու համար՝ նշելով, որ նման նախաձեռնությունները ոչ միայն ուժ են տալիս, այլ նաև միավորում են։
Շնորհավորում ենք 10Ա-ին արժանի հաղթանակի համար։
