Մրցույթ՝ ՀՀ Երևան մարզի «Երևանի Գ․Գյուլբենկյանի անվան հ.190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և հայ գրականության ( 22 դասաժամ), քիմիայի (11 դասաժամ), կենսաբանության (15 դասաժամ), ԹԳՀԳ (16 դասաժամ)ուսուցչի թափուր տեղերի համար
Թեստավորման փուլն անցկացվելու է երկու փուլով`թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
— դիմում (Ձև 1),
-մեկ լուսանկար 3×4 չափի,
— բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
— անձը հաստատող փաստաթուղթ,
— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասին համապատասխան`
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
— ինքնակենսագրություն (Ձև 5),
— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ,
— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (առկայության դեպքում),
— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 9-ից 22-ը ներառյալ, ամեն օր`ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Երևանի Գ․Գյուլբենկյանի անվան հ․190 ավագ դպրոցում․ հասցեն` ք. Երևան, ՀԱԹ, Բ-2թ․, Բաբաջանյան 133/3: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 72 21 60 հեռախոսահամարով։
