Այսօր Friend Up մաթեմատիկական վիկտորինայից հետո տեղի ունեցավ դպրոցում ավանդույթ դարձած ամենամյա «Ոսկե աշուն» բարեգործական տոնավաճառը։

Դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ ներկայացնելով Հայաստանի մարզերը, պատրաստել էին համապատասխան մարզերին բնորոշ ուտեստներ և այլ տարատեսակ ապրանքներ՝ վաճառելու և հասույթը բարեգործական որևէ ծրագրի ուղղելու նպատակով։