You are currently viewing Ոսկե աշուն
  • Post category:Բլոգ

Ոգեշնչվելով ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա գաղափարով ՝ նոյեմբերի 8-ին մեր դպրոցում ավանդական «Ոսկե աշուն» 🍁միջոցառումը ստացավ նոր երանգ ու նոր ծավալներ՝ դառնալով մի մեծ ու ընդգրկուն նախագիծ- միջոցառում, որը հետապնդում էր մի քանի նպատակներ՝ ազգային մշակույթի և ավանդույթների պահպանություն, հայրենաճանաչություն, համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ավագ դպրոցների հետ և վերջապես բարեգործություն։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեզ հետ համագործակցած բոլոր դպրոցներին.

  • Սիսիանի ավագ դպրոց
  • Վաղարշապատի Գորկու անվան թիվ 5 դպրոց
  • Աշտարակի ավագ դպրոց
  • Գյումրի տնտեսագիտական վարժարան
  • Վանաձորի «Էվրիկա» վարժարան
  • Դիլիջանի ավագ դպրոց
  • Գառնու Ատոմի անվան ավագ դպրոց
  • Արտաշատի ավագ դպրոց
  • Վայքի ավագ դպրոց
  • Գավառի ավագ դպրոց

Վստահ ենք, որ սա մեր համագործակցության գեղեցիկ մեկնարկն էր: