Հարգելի՛ սովորողներ, ուսուցիչներ, Շնորհավորում ենք ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Մաղթում ենք, որ նոր ուսումնական տարին լինի արդյունավետ, հագեցած և լի արժեքավոր ձեռքբերումներով։
Սիրելի՛ սովորողներ, դպրոցում դուք ձեռք եք բերում ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև պատասխանատվություն, ինքնուրույն մտածելու կարողություն և նպատակասլացություն՝ ձեր անձնական և հասարակական հաջողությունների համար։
Վայելեք դպրոցական կյանքի ամեն մի ակնթարթը…
