10 ԿՔ հոսքի սովորողները դասղեկ Քնարիկ Հակոբյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն:
«Սևանա լճի ներկան ու ապագան» խորագրով նախագծային աշխատանքի շրջանակներում սովորողներն իրենց հարցերն ուղղեցին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին, ով, հանգամանորեն անդրադառնալով բոլոր հարցերին, քննարկեց հնարավոր առաջարկներն ու լուծումները:
Աշակերտները նախագծային աշխատանք էին պատրաստել «Սևանա լճի ներկան և ապագան» խորագրով։
Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել է Սևանա լճի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, որը ընդգրկել է լճի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև պահպանմանն ու վերականգնմանն ուղղված աշխատանքները։ Նրանք ծանոթացել են Սևանա լճի կենսաբազմազանությանը, դրա կարևորությանը և պետության կողմից իրականացվող վերականգնման աշխատանքներին։
Աշակերտներին ներկայացվել են Սևանի ջրի մակարդակի փոփոխությունները, որոնք նպաստում են լճի էկոհամակարգի փոփոխություններին, քննարկվել են լճի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող մարդածին գործոնները։
Հանդիպման մասնակիցները ծանոթացել են տարբեր բնապահպանական նախաձեռնությունների հետ, որոնք ուղղված են լճի պահպանմանը՝ այդ թվում՝ ջրի պաշարների կառավարմանը, աղտոտման նվազեցմանը, և բնապահպանական կրթության դերակատարությունը Սևանա լճի պահպանության գործում։





