
10Պի2, 10Տ1 և 11ԱԲ դասարանների մասնակցությամբ համատեղ աշխատանքը կազմակերպվել էր անգլերենից՝ ուսուցչուհի Ի. Միրզոյանի ղեկավարությամբ։
Նախագծի թեման էր՝ «Գրական ժառանգություն»։
Նախագծի ընթացքում աշակերտները ներկայացրին հայ և համաշխարհային գրականության մեծանուն հեղինակների ստեղծագործությունները, վերլուծեցին դրանց նշանակությունը, համեմատականներ տարան և ներկայացրին իրենց ստեղծագործական աշխատանքները։
Այս նախագիծը ոչ միայն ուսումնական միջոցառում էր, այլև հարգանքի տուրք գրողներին, որոնց ժառանգությունը շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին։ Գրական ժառանգության միջոցով մենք ոչ միայն ներկայացնում ենք մեր մշակույթը, այլ նաև պահպանում մեր ազգային ինքնությունն ու ամբողջությունը։
