10ՊԻ2 դասարանի նախագծային աշխատանքի թեման էր «Արևմտահայերենն ու դրա հմայքը»:

Աշակերտները ներկայացրին արևմտահայերենի ծագումը, տարբերությունները արևելահայերենի հետ, ինչպես նաև դրա պահպանման կարևորությունը։ Ուշադրություն դարձվեց նաև արևմտահայ գրականությանը, երգարվեստին և խոսքի գեղեցկությանը։ Նպատակն էր սիրո և հարգանքի մթնոլորտ ստեղծել այս հին ու գեղեցիկ բարբառի հանդեպ։

Նախագիծն ուղղակի չընթացավ,այլ վերածվեց փոքրիկ մշակութային տոնի։