Մրցույթ՝ ՀՀ Երևան մարզի «Երևանի Գ․Գյուլբենկյանի անվան հ.190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և հայ գրականության (20 դասաժամ), ՆԶՊ-ի (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
 
Թեստավորման փուլն անցկացվելու է երկու փուլով`թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝  ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.

  • դիմում (Ձև 1),
  • մեկ լուսանկար 3×4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասին համապատասխան`
      աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  •  ինքնակենսագրություն (Ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները՝  ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։
     

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը  փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:

Եթե ներկայացված  փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 13-ից հոկտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին ժամը 14:00-ին, ՀՀ Երևանի Գ․Գյուլբենկյանի անվան հ․190 ավագ դպրոցում․ հասցեն` ք. Երևան, ՀԱԹ, Բ-2թ․, Բաբաջանյան 133/3:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 72 21 60 հեռախոսահամարով։