Ժամանակները փոխվում են, ազգայինը, սակայն, մնայուն ու արժեքավոր է…
Մշակութային Վերջին Զանգ ունենալու գաղափարը տարբերվող էր, ոգևորիչ ու պարտավորեցնող: Մեծ եռանդով էինք պատրաստվել այսօրվան…
Օր, որը լի էր անակնկալներով, ջերմությամբ, հուզմունքով… Օր, որի ընթացքում մանկության հեքիաթային կախարդանքի վերհուշն ապրեցինք՝ միևնույն ժամանակ չկորցնելով ներկայի ընկալումը, այն սիրու՜ն ներկայի, որտեղ մեր սովորողներն իրենց տաղանդով, մշակութային խորը գիտակցությամբ ու շնորհներով գերազանցեցին բոլորիս սպասումները:
Սա այն օրն էր, երբ Արվեստը խոսեց սրտի թաքնված լեզվով, իսկ կտավները շունչ ու հոգի առան…
