1986 թվականին հիմնադրվել է թիվ 190 դպրոցը. 1990 թվականը
անվանվել է 19-րդ դարի հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունով.
Գյուլբենկյանի (1869 — 1955) գործունեությունն անմիջականորեն առնչվում է Իրանի, Թուրքիայի, Վենեսուելայի, Մեքսիկայի և մի շարք այլ երկրների նավթատարածքների հայտնաբերման, կազմակերպման հետ. Նրա բարեգործությունների շնորհիվ կառուցվել են դպրոցներ, ուսումնական հաստատություններ
. է հայ ժողովուրդը. հայկական Գյուլբենկյանի ֆոնդը օգնում է շատ կրթական և մշակութային հաստատություններին. Դպրոց
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցի անդամների անդամ է.

Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում գործում են խորացված ուսուցմամբ հետևյալ դասարանները.
1. Բնագիտամաթեմատիկական հոսք

Ֆիզիկամաթեմատիկական

  • Հանրահաշիվ
  • Երկրաչափություն
  • Ֆիզիկա

Կենսաքիմիա

  • Քիմիա
  • Կենսաբանություն

Տնտեսագիտական

  • Հանրահաշիվ և երկրաչափություն
  • Հայոց լեզու և գրականություն
  • Օտար լեզու
2. Հումանիտար հոսք

Լեզուների և թարգմանության

  • Հայոց լեզու
  • Հայ գրականություն
  • Օտար լեզու

Պատմաիրավագիտական

  • Հայոց լեզու և գրականություն
  • Հայոց պատմություն
  • Օտար լեզու
Ավագ դպրոցում գործում են հետևյալ ակումբները

Ինտելեկտուալ

Բանավեճի

Ստեղծագործողների

ՏՏ

Ավագ դպրոցում ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն (ցանկության դեպքում):

Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ:
Ավագ դպրոցի սովորողն ուսումնառության ընթացքում օգտագործում է օտար լեզուները, անհատական համակարգիչը և ինտերնետը, թվային այլ միջոցներ:

Գնահատումը կատարվում է կիսամյակներով և տարեկան: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբովկատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական ճամփորդություններ):

Ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում:

Դպրոցն ունի կահավորված գրադարան, տեխնոլոգիայի և նկարչության կաբինետներ, բնագիտական առարկաների լաբորատորիաներ, երկու մարզադահլիճ, համակարգչային լսարան` հագեցած ժամանակակից պահանջներին համաատասխան տեխնիկայով, հանդիսությունների մեծ և փոքր դահլիճներ:

Դպրոցն իր քսանհինգամյա տարեգրության ընթացքում արձանագրել է լուրջ հաջողություններ:

Դպրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների անդամ է: 2009 թ.-ից վերակազմավորվել է և դարձել ավագ դպրոց:

Քեմբրիջ-Երևան քույր-քաղաքների անդամ-դպրոց է: Եւ սերտորեն համագործակցում է ՔԵՔՔԱ (CYSCA) և «Ամարաս հայրենակցական միություն» կազմակերպությունների հետ:

Դպրոցը մասնակցել է ՄԱԿ-ի, IREX-ի, Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված կրթական բարեփոխումների տարբեր ծրագրերի («Տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստում» , «Քայլ առ քայլ» , «Քննադատականմտածողության զարգացումը»):

Դպրոցը 2008թ. ապրիլին «Դարձ դեպի դպրոց» համաշխարհային մրցույթում ռեկորդ է սահմանել և գրանցվել Գինեսի գրքում:

ԿԳ Նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհվել են առաջին կարգի դիպլոմներ, պատվոգրեր առարկայական օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերում ունեցած հաջողությունների համար:

Դպրոցում սովորողները ուսումնասիրում են «Շախմատ» առարկան , որը օգնում է սովորողաների տրամաբանության զարգացմանը: Դրա վառ ապացույցն է դպրոցի շախմատի թիմի քաղաքային և հանրապետական փուլերում ունեցած նվաճումները /երկրորդ տեղ/:

Հայ առաքելական եկեղեցու կողմից կազմակերպած «Ինտելեկտուալ փառատոն» մրցույթում դպրոցի ավագ դասարանների աշակերտները արձանագրեցին փայլուն հաղթանակ` միառժամանակ գրավելով բոլոր` առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:

Դպրոցում գործում են հետաքրքիր, նպատակային և բազմաբնույթ խմբակներ («Ակունք» ստեղծագործող երեխաների, «Գրքասեր աշակերտների», Ինտելեկտուալ ակումբ, Բանավեճի ակումբ, Հետաքրքիր հանդիպումների ակումբ):

Մեր դպրոցում ավանդույթ է դարձել Հայաստանի անկախության օրվան նվիրված կավճանկարի մրցույթը, երբ դպրոցի բակում «իշխողն արևն է, Մասիսները, եռագույն դրոշները»:
Այս շարքը համալրվում է «Ոսկե աշուն», «Մեկ օր իշխանությունը երեխաներինն է» և նման ավանդական միջոցառումներով:

Դպրոցում ձևավորված են լավ ավանդույթներ, որոնք զարգանում և կատարելագործվում են` սովորողների ուսումնական գործընթացը դարձնելով հետաքրքիր և բովանդակալից:

Դպրոցն ունի առողջ և համերաշխ կոլեկտիվ, որտեղ գործում է «Քո վաղվա օրը, այստեղ է կերտվում» նշանաբանը: