Ս.թ. հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ դպրոցի մանկ.խորհրդի և ծնող.խորհրդի համատեղ նիստը։

Նիստը վարում էր դպրոցի տնօրեն տիկին Սաղաթելյանը։

Նիստի օրակարգում՝

  • Սոցիալապես անապահով աշակերտների գրքերի փոխհատուցում
  • Առողջական խնդիրներ ունեցող երեխաների ֆիզկուլտուրայի հարցը
  • Դպրոցի 2026թ. բյուջեի քննարկում
  • Արհմիության ֆինանսական միջոցների բաշխում
  1. Այս տարի դասագրքերի գումարի փոխհատուցման համար դիմել է 46 աշակերտ, որից 26-ը Արցախից տեղահանված աշակերտներ, մնացածը՝ սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտներ։ Փաստաթղթերը ստուգելուց հետո որոշվել է 102000 դրամ հատկացնել նրանց դասագրքերի գումարի փոխհատուցման համար։ Ժողովին ներկա բոլոր մասնակիցները տվեցին իրենց հավանությունը՝ փոխհատուցման վերաբերյալ։

  1. Դպրոցի առողջական խնդիրներ ունեցող աշակերտների համար կազմվում է ֆիզկուլտուրայի հատուկ կամ նախապատրաստական խումբ, որի ընթացքում աշակերտները դուրս չեն մնում դասընթացից, այլ մասնակցում են դասպպրոցեսին՝ իրենց կարողությունների համապատասխան։ Մարզական խաղերի ժամանակ նրանք կարող են դառնալ մրցավարներ, վարժությունների ժամանակ հետևել մյուս աշակերտների առաջընթացին, գրանցել արդյունքները և այլն։ Նրանց դասապրոցեսին նման ինտեգրումը ողջունվեց բոլորի կողմից։
  1. Դպրոցի հաշվապահը ներկայացրեց 2026թ. սպասվող բյուջեի նախահաշիվը, թվարկեց, թե ինչպիսի ծախսեր են նախատեսվում (աշխատավարձ, կոմունալ ծախսեր, գրենական և կենցաղային ծախսեր և այլն)։

  1. Դպրոցի արհմիության ֆոնդում առկա գումարն այս տարի օգտագործվել է դպրոցի մեթոդ-միավորումների համար տպիչներ ձեռք բերելու համար։