Այսօր դպրոցում տեղի ունեցավ Friend Up մաթեմատիկական վիկտորինա մրցույթը՝ հանրապետության տարբեր դպրոցների ԱԲ սերունդցիների միջև։

Մրցույթը կազմակերպիչը հանրահաշվի ուսուցչուհի Մ. Մովսիսյանն էր՝ 11ԱԲ1 դասարանի աջակցությամբ։

Մրցույթին մասնակցում էին Վանաձորի, Գյումրու, Մարտունու, Վաղարշապատի ավագ դպրոցների, ինչպես նաև մեր դպրոցի թիմը։

Լարված ու թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի «Երազանքներից դեպի նպատակներ» թիմը։

Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։