2025 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հետաքրքիր և ուսուցողական հանդիպում դպրոցի լրատվական խմբակի անդամների և վեբ մասնագետ Վերոնիկա Բուռնուչյանի հետ։
Հանդիպման ընթացքում Վերոնիկան մանրամասն ներկայացրեց համատեղ աշխատանքի բոլոր նրբությունները՝ բացատրելով, թե ինչպես է գործում լրագրողական թիմը, ինչ սկզբունքներով է կազմակերպվում նյութերի հավաքագրումը և ինչ կարևոր դեր ունի համագործակցությունը խմբակի անդամների միջև։
Նա նաև պատմեց իր փորձից՝ ցույց տալով, թե ինչպես են ստեղծվում և կառավարվում դպրոցական կայքերն ու լրատվական հարթակները։
Սովորողները մեծ հետաքրքրությամբ լսեցին Վերոնիկային և հնչեցրին իրենց հուզող բոլոր հարցերը։ Քննարկման արդյունքում ձևավորվեց նոր լրատվական խմբակ՝ ըստ մասնակցելու ցանկություն հայտնած սովորողների թվի։
Լրատվական խմբակի հիմնական նպատակն է հետևել դպրոցի անցուդարձին, լուսաբանել հետաքրքիր իրադարձությունները և դրանք տեղադրել դպրոցի կայքում՝ որպես տեղեկատվական և ստեղծագործ հարթակ։
Հանդիպումը անցավ ջերմ և ստեղծագործական մթնոլորտում։ Վերջում բոլորն էլ պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աշխատանքը և մասնակցելու նոր նախագծերի իրականացմանը։
Շնորհակալություն Վերոնիկա Բուռնուչյանին իր այցի, ներդրած ջանքի և մասնագիտական փորձի համար։ Բոլոր ցանկացողները ևս կարող են միանալ մեր պարտաճանաչ թիմին և դառնալ դպրոցի լրատվական ընտանիքի մի մասը։