Այսօր մեր դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը ակտիվ մասնակցություն ունեցավ համաքաղաքային շաբաթօրյակին։ Մաքրման և բարեկարգման աշխատանքները մեզ համար միայն պարտականություն չէին, այլև հոգատարության, միասնականության և քաղաքացիական պատասխանատվության դրսևորում։

Բոլորս՝ մեծից փոքր, սիրով ու պատասխանատվությամբ աշխատեցինք՝ մաքուր, խնամված և գեղեցիկ միջավայր ստեղծելու մեր քաղաքի և դպրոցի համար։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ իրենց ջանասիրության և համագործակցության համար։

Մաքուր քաղաքը սկսվում է մեզնից։