10-րդ Թ դասարանի սովորողները ներկայացրել են ուսումնական նախագիծ անգլերենից ՝ «Կարեկցանքն այն է, ինչի կարիքն ունենք․ լսող սրտեր» թեմայով Ղեկավար՝ Կարինե Աբգարյան։
Նախագծի նպատակն էր զարգացնել սովորողների՝ կարեկցանք դրսևորելու, ակտիվ լսելու և աջակցող հաղորդակցություն վարելու հմտությունները, ձևավորել փոխըմբռնման և փոխօգնության մշակույթ։
Սովորողները զարգացրին անգլերենով հաղորդակցվելու, սեփական մտքերն արտահայտելու, ակտիվ լսելու և թիմային համագործակցության հմտությունները։
Հիմնական գաղափար՝ կարեկցանքը ոչ միայն զգացմունք է, այլև վերաբերմունք և գործելակերպ, որը դրսևորվում է դիմացինին լսելու, հասկանալու և աջակցելու միջոցով։
