31.10.2025թ. ՝ 190 ավագ դպրոցում տեղի ունեցավ մի գեղեցիկ միջոցառում, նվիրված Հայ Մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին,բեմական հետաքրքիր լուծումներով և սիրային լիրիկական երգերի յուրօրինակ կատարումներով ներկայացվեց 11-Պ1 դասարանի/ուսուցիչ Ս.Թալալյան/ և դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ:

Մեկ ժամ դահլիճում տիրեց ջերմ ու հաճելի մթնոլորտ՝երգ,ասմունք,բեմական խաղ:Ներկաներին իր խոսքով խրախուսեց տնօրեն Օ.Սաղաթելյանը:

Միջոցառման նպատակն էր հիշել և գնահատել նրա ստեղծագործությունները, որոնք լի են հայրենասիրությամբ և մարդու հանդեպ սիրով։

Աշակերտները պատմեցին Իսահակյանի կյանքի հետաքրքիր դրվագներ, արտասանեցին նրա հայտնի բանաստեղծությունները։