Volo ընկերությունում օրերս հյուրընկալվեցին FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի Generation AI նախագծի տաղանդավոր աշակերտները։ Այցի նպատակն էր ծանոթանալ Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի նորարարություններին, իրական նախագծերին և մասնագիտական հնարավորություններին։

Volo-ն, կարևորելով STEM կրթության զարգացումն ու գիտելիքի տարածումը, սիրով բացեց իր դռներն ու փորձը ապագա մասնագետների համար։ Աշակերտները շրջեցին ընկերության գրասենյակում, տեսան ԱԲ-ի կիրառությունը իրական նախագծերում, լսեցին փորձառու մասնագետների պատմությունները և ստացան օգտակար խորհուրդներ իրենց ապագա կարիերայի համար։

Ընկերությունում վստահ են, որ նորարարությունը զարգանում է գիտելիքի փոխանակման միջոցով։ Այս այցի ընթացքում աշակերտների էներգիան, հետաքրքրասիրությունն ու համարձակ գաղափարները վկայում էին, որ տեխնոլոգիաների ապագան վստահ ձեռքերում է։