Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հոկտեմբերի 3-9-ը հայտարարել էր մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: 7 օրվա ընթացքում մրցույթին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ:
Մրցույթին մասնակցել է նաև մեր դպրոցի 11Լ դասարանի աշակերտ Կորյուն Գաբոյանը և դարձել 4-րդ օրվա հաղթող։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հաղթող աշակերտներին հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Միջոցառումը տեղի է ունեցել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցականներին տոնի և մրցույթում հաղթելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ անկախ մրցույթներից՝ մեր հանրության շրջանում Ոչ նյութական մշակութային ժառանգության օրը նշելու ավանդույթ կձևավորվի։
Որպես խրախուսական նվեր՝ հաղթողներին հանձնվել են Աստղիկ Իսրայելյանի «Աղ ու հաց» (2023 թ.,) գիրքը և թանգարանի՝ կարպետագործության կամ ազգային երգ ու պարի ուսուցման ծրագրին մասնակցության հնարավորություն:
Միջոցառման շրջանակում աշակերտները շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաև օրվա կապակցությամբ բացված «Խեցեգործության վարպետության դինամիկա» ցուցահանդեսին: Թանգարանի ժամանակավոր ցուցասրահներից մեկում ներկայացվել են վարպետների աշխատանքները, իսկ մյուսում՝ կավից ստեղծագործություն անցնելու ճանապարհը:
Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքում։






