Վորչեսթերի պոլիտեխնիկական ինստիտուտի (Worcester Polytechnic Institute (WPI)) հետ համագործակցության շրջանակում համալսարանի 2 ուսանող այցելել էին Գ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոց:
Կիսելով ԱԲ սերունդցիների հետ նույն հետաքրքրությունները՝ հանդիպման ընթացքում վորչեսթերցիները մեր 10-րդցիների և 11-րդցիների հետ են կիսել իրենց փորձը, օրինակներն ու խորհուրդները՝
Ինչպե՞ս են հաղթահարել ընդունելության շրջանը
Ինչո՞ւ են ընտրել համակարգչային գիտության ու տվյալագիտության ոլորտները
Ինչո՞ւ են ընտրել Վորչեսթրը
Ինչպե՞ս կարող են, ըստ ցանկության, ԱԲ սերունդցիները դիմել բուհին։


