Հարգելի՛ դիմորդներ.

Եթե «ԱԲ սերունդ» ծրագրում սովորելու համար ընդունելության հայտ եք ներկայացրել, տեղեկացնում ենք, որ գիտելիքի ստուգման փուլը կանցկացվի օգոստոսի 22-ին։

Ստուգումն իրականացվելու է թեստային տարբերակով՝ համակարգիչների առջև։ Եվս 4 խնդիր լինելու են թղթային տարբերակով 📝

Ստուգվելու են`

✔️ միջին դպրոցի հանրահաշվի և համակարգչային գիտության գիտելիքները

✔️ տրամաբանության հմտությունները

✔️կատարվելու է մոտիվացիայի գնահատում (կազմակերպվելու է դպրոցի կողմից օգոստոսի 18-22-ը ընկած ժամանակահատվածում, որի մասին նախապես կտեղեկացվի)։