Մրցույթ՝ ՀՀ Երևան մարզի «Երևանի Գ․Գյուլբենկյանի անվան հ.190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի (19 դասաժամ), ֆիզիկայի (6 դասաժամ), հայոց լեզու և հայ գրականության (20 դասաժամ), հայոց լեզու և հայ գրականության (17 դասաժամ), արվեստի (18 դասաժամ), պատմության (18 դասաժամ), պատմության (20 դասաժամ), ՆԶՊ-ի (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։

Թեստավորման փուլն անցկացվելու է երկու փուլով՝ `թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնում առանձին:

 Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.

  • դիմում (Ձև 1),
  • մեկ լուսանկար 3×4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասին համապատասխան`՝
     1. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
    2. գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 5),
  •  այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  •  ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
  •  հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  •  որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր`՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․190 ավագ դպրոցում․ հասցեն` ք. Երևան, ՀԱԹ, Բ-2թ․, Բաբաջանյան 133/3:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 72 21 60 հեռախոսահամարով։