Ոգեշնչվելով ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա գաղափարով ՝ նոյեմբերի 8-ին մեր դպրոցում ավանդական «Ոսկե աշուն» միջոցառումը ստացավ նոր երանգ ու նոր ծավալներ՝ դառնալով մի մեծ ու ընդգրկուն նախագիծ- միջոցառում, որը հետապնդում էր մի քանի նպատակներ՝ ազգային մշակույթի և ավանդույթների պահպանություն, հայրենաճանաչություն, համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ավագ դպրոցների հետ և վերջապես բարեգործություն։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեզ հետ համագործակցած բոլոր դպրոցներին.
- Սիսիանի ավագ դպրոց
- Վաղարշապատի Գորկու անվան թիվ 5 դպրոց
- Աշտարակի ավագ դպրոց
- Գյումրի տնտեսագիտական վարժարան
- Վանաձորի «Էվրիկա» վարժարան
- Դիլիջանի ավագ դպրոց
- Գառնու Ատոմի անվան ավագ դպրոց
- Արտաշատի ավագ դպրոց
- Վայքի ավագ դպրոց
- Գավառի ավագ դպրոց
Վստահ ենք, որ սա մեր համագործակցության գեղեցիկ մեկնարկն էր:













