10լ3 դասարանը իրականացրել է նախագծային աշխատանք՝ անգլերեն և ռուսերեն առարկաներից։ Ուսուցիչներ Կարինե Հայրապետյանի և Նելլի Բաղշյանի գլխավորությամբ։ Նախագծայինի շրջանակներում ուսումնասիրել ենք հայտնի նկարիչների հայտնի գործերը և ավելի մանրամասն ծանոթացել դրանց։ Այցելել ենք պատկերասրահ և հիացել ենք բազմաթիվ նկարներով։ Դասարանի տաղանդավոր նկարիչները նաև կազմակերպել էին ցուցահանդես և ներկայացրել իրենց արվեստը։ Նախագծայինի ընթացքում մեր պատրաստածը ներկայացրել ենք թատերական ներկայացման ձևով։