Մայիսի 7-ին դպրոցի հյուրն էր բանաստեղծ, խմբագիր, մանկավարժ, գրականագետ, կրթական, մշակութային, քաղաքական բարեփոխումների հանրային նախաձեռնության ակտիվ մասնակից Գոռ Հարությունյանը:
«Միջանկյալ զրույց» գրական-երաժշտական ցերեկույթում հնչեցին գրողի ստեղծագործությունները սովորողների և բանաստեղծի կողմից՝ երաժշտական հետաքրքիր , գունեղ ու նուրբ կատարումների
ուղեկցությամբ: Յուրօրինակ հարցերի բացահայտմամբ հնարավոր դարձավ բացահայտելու հեղինակի բառամթերքն ու ներաշխարհը:
Սովորողները ներկայացրին հեղինակի գործերը՝ համեմված մեր սիրելի գրադարանավարուհի Գոհար Խաչատրյանի հետաքրքիր մեկնաբանություններով, որոնք բացահայտում էին գրողի ստեղծագործություններն ու նրա ներաշխարհը:








