15.11.2024թ. դպրոցում տեղի ունեցավ ծնողխորհրդի հերթական ժողովը։
Ժողովին մասնակցում էին դպրոցի դասարանների ծնողական խորհրդի նախագահները, Ասյա Անտոնյանը, տնօրեն Օլյա Սաղաթելյանը։
Ժողովի ընթացքում քննարկվեց ծնողխորհրդի անունից կառավարությանն ուղղված նամակը, որում ներկայացվում է դպրոցի վերանորոգման անհրաժեշտությունը։
Տիկին Սաղաթելյանն ամփոփոց, «Ոսկե աշուն» բարեգործական միջոցառումը, ապա տեղեկացրեց, որ միջոցառման ժամանակ հանգանակված գումարի մի մասը աշակերտական խորհրդի հետ խորհրդակցելու արդյունքում փոխանցվել է մանկական ուղեղային կաթված հիվանդություն ունեցող հաշմանադամ երեխայի՝ վիրահատության համար։ Իսկ մյուս մասը փոխանցվել է դպրոցի սան, զոհված զինծառայողի ընտանիքին։





