You are currently viewing Ընկերական խաղ վոլեյբոլ մարզաձևից
  • Post category:Բլոգ

Ֆիզկուլտուրայի և ՆԶՊ–ի մեթոդ միավորման ամբիոնի միջոցառումների ծրագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ք․ Ծառուկյանը և Բ․ Ղազարյանն անցկացրին ընկերական խաղ վոլեյբոլ մարզաձևից Մոնթե Մելքոնյանի անվ․ թիվ 11 հիմնական դպրոցի 9-րդ և թիվ 190 դպրոցի 10-րդ դասարանների հավաքական թիմերի միջև։

Թիվ 11 դպրոցի հավաքական թիմը ներկայացնում էր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Կ․Մարտիրոսյանը։ Հանդիպման ձևաչափը ընկերական էր, բայց 3 խաղափուլերն անցան համառ և լարված պայքարում։

Ընդամենը 2 միավորի տարբերությամբ առաջատար դարձավ թիվ 190 դպրոցի թիմը և իհարկե հաղթեց ընկերությունը, մարզական համերաշխությունը և սպորտը։