Ընդունելություն
Գալուստ Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցը հրավիրում է 10-12-րդ դասարանի աշակերտներին միանալ իր բազմաբնույթ և ժամանակակից կրթական միջավայրին։ Դպրոցը գործում է մի շարք ուղղություններով՝ Լեզվաբանական, Տնտեսագիտական, Պատմաիրավաբանական, Կենսաքիմիական, Ֆիզիկամաթեմատիկական և Արհեստական Բանականություն (վերջինս՝ որպես պիլոտային ծրագիր, իրականացվում է FAST հիմնադրամի աջակցությամբ)։
Ընդունելության կարգը
Դպրոցում ընդունելությունը հիմնականում նախատեսված է 10-րդ դասարանի համար։ Այս տարի նախատեսվում է ընդունել 220 նոր աշակերտ, յուրաքանչյուր դասարանում՝ 18-20 սովորող։ Փաստաթղթերի ընդունման գործընթացը սկսվում է 9-րդ դասարանի հիմնական կրթության վկայական ստացումից հետո։ Ընդունելության համար ծնողը երեխայի հետ այցելում է դպրոց, ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը և լրացնում դիմում, որտեղ նշվում են նպատակային ուսուցման առարկաները, որոնց հիման վրա ձևավորվում են ուսոմնական խմբեր։
Արհեստական Բանականություն ուսումնական խումբ ընտրած աշակերտները պետք է մասնակցեն ընդունելության քննության՝ իրենց գիտելիքները և հետաքրքրությունները հաստատելու համար։
Ուսումնական տարվա ընթացքում ընդունելությունը հնարավոր է ծնողի դիմումի հիման վրա։
Ինչու ընտրել Գալուստ Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցը
Դպրոցը տրամադրում է ժամանակակից կրթական ծրագրեր, փորձառու ուսուցչական կազմ և բազմաբնույթ հոսքեր, որոնք հնարավորություն են տալիս աշակերտներին զարգացնել իրենց հետաքրքրությունները և մասնագիտական կողմնորոշումը։ Հատկապես նորարարական Արհեստական Բանականություն հոսքը, որը իրականացվում է FAST հիմնադրամի աջակցությամբ, բացում է նոր հնարավորություններ տեխնոլոգիական ոլորտում հետաքրքրված աշակերտների համար։
Եթե ցանկանում եք ստանալ որակյալ կրթություն և զարգանալ ձեր նախընտրած ոլորտում, ապա Գալուստ Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցը ճիշտ ընտրություն է ձեզ համար։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- դիմում (գրվում է տեղում)
- հիմնական կրթության վկայական
- երեխայի հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ, սոցքարտ՝ պատճեն)
- ծննդյան վկայականի պատճեն
- ծնողի անձնագրի պատճեն (պայմանագիր կնքելու համար)
- բժշկական փաստաթղթեր
